Ուրբաթ, 26.04.2024, 00:23Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Գլխավոր լուրեր [8]
Հայտարարություններ [7]
ՓՆՏՐՈՒՄ
ՏԵՍԱՍՐԱՀ
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ
Գլխավոր » Նորությունների արխիվ
Հարգելի ընթերցողներ

Արդեն գործում է Լոռու մարզային գրադարանի նոր պաշտոնական կայքը: Խնդրում ենք այցելեք մեր նոր կայք: Այս կայքը այլեւս չի թարմացվի, եւ շուտով կփակվի:



Մեր նոր կայքի հասցեն է՝ http://lmg.am

 
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1591 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 11.02.2013

ArmNet նախագծի շրջանակներում այս տարի առաջին անգամ նախատեսվում են մասնագիտական քննարկումներ ՀՀ խոշոր քաղաքներում: 

Նոյեմբերի 23
-ին Վանաձոր քաղաքի մարզային գրադարանում տեղի կունենա առաջին ArmNet դասընթացը "Սոցիալական ցանցերը` որպես բրենդի առաջխաղացման գործիք" խորագրով:

Թեմայի շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը. 
  • Սոցիալական ցանցերի դերը բիզնեսի զարգացման մեջ
  • Նեղ ուղղվածություն ունեցող սոցիալական ցանցերի դերը
  • Սոցիալական ցանցերի ազդեցությունը կանանց սպառողական որոշման վրա
  • Ինչպես չի կարելի բրենդավորել ապրանքն ու ծառայությունը սոցիալական ցանցերում

Մասնագիտական քննարկումներին կմասնակցեն ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետներ:Հայաստանի այլ քաղաքներում նախատեսված դասընթացների մասին կհայտարարվի առանձին:
Մասնագիտական քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Դասընթաց ... Մանրամասն »
Կատեգորիա: Հայտարարություններ | Դիտումներ: 1357 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 08.11.2012

Հոկտեմբեր 22, 2012, ժամը 14:00 – Լոռու մարզային գրադարանում տեղի կունենա սեմինար
"Հեղինակային իրավունքը և գրադարանները” թեմայով և "Ձեռնարկ գրադարանների համար հեղինակային իրավունքի և առնչվող խնդիրների մասին” գրքի շնորհանդես: Բանախոսները կներկայացնեն ՀՀ Հեղինակային իրավունքի մասին օրենքը, Գրադարանների հետ առնչվող խնդիրները, Օրենքի մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունները: Կներկայացվի նաև վերոնշյալ Ձեռնարկը, որի օրինակները կբաժանվեն բոլոր մասնակից կազմակերպություններին: Մուտքն ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար:

Առավել մանրամասն միջոցառման ծրագրի մասին տես խնդրեմ  ԾՐԱԳԻՐԸ


Կատեգորիա: Հայտարարություններ | Դիտումներ: 1237 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 17.10.2012


2011 թվականի հոկտեմբերի 26-ին Լոռու մարզային գրադարանում հանդիսավոր կերպով նշվեց «Առողջության կամուրջ» /Health Bridge/ ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է EIFL կազմակերպության տրամադրած դրամաշնորհի միջոցներով: Ծրագրի մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:


 
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1720 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 29.10.2011

Ապրիլի 11-ից 18-ը Լոռու մարզային գրադարանում անց է կացվում Ազգային գրադարանային շաբաթին նվիրված միջոցառումների շարք:

Միջոցառումների սկիզբը ժամը 14:00-ին:

Կից Ձեզ ենք ներկայացնում միջոցառումների ցանկը:

 
ԾՐԱԳԻՐ
 
11 ԱՊՐԻԼԻ, ժամը 11:00 - Ազգային գրադարանային շաբաթի բացումը Լոռու մարզային գրադարանում:
 
12 ԱՊՐԻԼԻ, ժամը 14:00 - ա/ Մանկապատանեկան ստեղծագործությունների օր բ/ Հանդիպում Վանաձորի երիտասարդ ստեղծագործողների հետ (Վանաձորի ԳԿՀ-ի թիվ 3 մանկական գրադարանում): ... Մանրամասն »
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1759 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 11.04.2011

Հարգելի ընթերցողներ

2011 թվականի մարտի 25-ին ժամը 14:00-ին Լոռու մարզային գրադարանում կայանալիք «Առնո Բաբաջանյանի կյանքը եւ ստեղծագործությունները» թեմայով ցերեկույթը, որը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին հետաձգվել է, միջոցառման օրը Ձեզ նախապես կհայտնվի:
Կատեգորիա: Հայտարարություններ | Դիտումներ: 1743 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 02.03.2011

Ինտերնետում գործարկվել է հայալեզու նոր տեղեկատու կայք Վանաձորի մասին http://mervanadzor.do.am , որտեղ զետեղված շատ տվյալներ կօգնեն Վանաձորին վերաբերվող ամբողջական տեղեկատվություն ստանալ:

Կայքում կարող եք գտնել տեղեկատվություն Վանաձորի պատմության, անցյալի եւ ներկայի վերաբերյալ, հեռախոսահամարներ, կազմակերպությունների հասցեներ, օգտակար եւ ինֆորմացիոն բնույթի բազմաթիվ այլ նյութեր:
Կատեգորիա: Հայտարարություններ | Դիտումներ: 1695 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 14.02.2011

Հարգելի գործընկերներ Երեկ տեղեկացանք, որ Լոռու մարզային գրադարանը գործում է արդեն 95 տարի: Այս առիթով սրտանց շնորհավորում ենք գրադարանի անձնակազմին եւ մաղթում շատ ընթերցողներ եւ նորանոր նվաճումներ
 
Հարգանքներով Հայաստանի ամերիկյան համալսարանի
Փափազյանի անվան գրադարանի անձնակազմ
 
*****************
 
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԻԿԻՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Լոռռւ մարզային գրադարանի տնօրինությանը, բոլոր աշխատողներին և ողջ ընթերցասեր հասարակայնությանը գրադարանի հիմնադրման 95–ամյակի կապակցությամբ։
Լոռու մարզային գրադարանը հայ գրքի խորհուրդը սրբությամբ պահող օջախներից մեկն է։ Գրադարանն այն օջախն է, որտեղ կուտակված են մարդկության հանճարների ստեղծած մտավոր գանձերը, որը ընթերցողին երջանիկ հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու, ճանաչելու և իմանալու «բանն հանճարոյ»։ Այս իմաստով Ձեր գրադարանը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները։ Գրադարանային գործի ժամանակակից ... Մանրամասն »
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1621 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 07.10.2010

Հարգելի գործընկերներ

Լոռու մարզային գրադարանի ողջ կոլլեկտիվը ի սրտե Շնորհավորում է բոլոր գրադարանավարներին իրենց մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում եւ կյանքում:

Ինչպես նաեւ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի գրադարանի ստեղծման 95 ամյակի առթիվ ստացված ջերմ շնորհավորանքների համար:

Հարգանքներով՝ Անահիտ Քոչարյան
Լոռու մարզային գրադարանի տնօրեն
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1573 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 07.10.2010

Հարգելի ընթերցողներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր՝ 2010 թվականի հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանում նշվում է Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի առաջին գրադարանի ստեղծման 95 ամյակը:
Գրադարանի 95 ամյակին նվիրված միջոցառումը կսկսվի հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին
 
Ինչպես նաեւ տեղեկացնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվող հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Հանդիպման վայրը` գրադարան» հանդիսության առիթով Լոռու մարզային գրադարանը աշխատում է երկար աշխատանքային օրով՝ առավոտյան 10:00-ից մինչեւ 22:00-ն:
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1166 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 07.10.2010

1 2 »
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԽՆԴՐԱՆՔ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՀՀ մշակույթի նախարություն
  • Հայկական գրադարանային ասոցիացիա
  • Տեղեկատու Վանաձոր
  • «Արլիս» իրավ. համակարգ
  • «Սփյուռ» տեղեկատու
  • Վեբ-դիզայներ
  • ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայն ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0