Հարգելի ընթերցողներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր՝ 2010 թվականի հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանում նշվում է Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի առաջին գրադարանի ստեղծման 95 ամյակը:
Գրադարանի 95 ամյակին նվիրված միջոցառումը կսկսվի հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին
Ինչպես նաեւ տեղեկացնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվող հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Հանդիպման վայրը` գրադարան» հանդիսության առիթով Լոռու մարզային գրադարանը աշխատում է երկար աշխատանքային օրով՝ առավոտյան 10:00-ից մինչեւ 22:00-ն:
|