Ապրիլի 15-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կլոր սեղանի քննարկում և սեմինար պարապմունք նվիրված նոր և սոցիալական հաղորդակցության միջոցներին: Սեմինարի աշխատանքներին մասնակցեցին Երևանի, Գյումրու, Աշտարակի և Չարենցավան քաղաքների ավելի քան 30 գրադարանային և տեղեկատվական ոլորտի մասնագետ: Զեկուցումնեորվ հանդես եկան ԱՄՆ դեսպանության աշխատակիցներ Ներսես Հայրապետյանը, Աննա Մկրտչյանը, Ավետիկ Պետրոսյանը, Հասմիկ Թարխանյանը, Իզաբելա Զարացյանը, ինչպես նաև Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնների Հայաստանի մասնաճյուղի աշխատակից Գոհար Խաչատրյանը: Կլոր սեղանի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմ Միթնախտը:
Միջոցառման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ՏԵՍԱՍՐԱՀ բաժնում
|