Ուրբաթ, 26.04.2024, 18:07Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Գլխավոր լուրեր [8]
Հայտարարություններ [7]
ՓՆՏՐՈՒՄ
ՏԵՍԱՍՐԱՀ
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 7 » ԳՐԱԴԱՐԱՆԻ 95 ԱՄՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ
10:39
ԳՐԱԴԱՐԱՆԻ 95 ԱՄՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ
Հարգելի գործընկերներ Երեկ տեղեկացանք, որ Լոռու մարզային գրադարանը գործում է արդեն 95 տարի: Այս առիթով սրտանց շնորհավորում ենք գրադարանի անձնակազմին եւ մաղթում շատ ընթերցողներ եւ նորանոր նվաճումներ
 
Հարգանքներով Հայաստանի ամերիկյան համալսարանի
Փափազյանի անվան գրադարանի անձնակազմ
 
*****************
 
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԻԿԻՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Լոռռւ մարզային գրադարանի տնօրինությանը, բոլոր աշխատողներին և ողջ ընթերցասեր հասարակայնությանը գրադարանի հիմնադրման 95–ամյակի կապակցությամբ։
Լոռու մարզային գրադարանը հայ գրքի խորհուրդը սրբությամբ պահող օջախներից մեկն է։ Գրադարանն այն օջախն է, որտեղ կուտակված են մարդկության հանճարների ստեղծած մտավոր գանձերը, որը ընթերցողին երջանիկ հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու, ճանաչելու և իմանալու «բանն հանճարոյ»։ Այս իմաստով Ձեր գրադարանը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները։ Գրադարանային գործի ժամանակակից ձևերի առաջավոր փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցման շնորհիվ այն այսօր հասել է ցանկալի արդյունքների և պատահական չէ, որ մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն ընթերցողների, այլև մարզի մտավորականության շրջանում։
Սիրելի' գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ գրադարանի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն ձեր անձնվեր, վեհ ու պատասխանատու աշխատանքում:
Բարի մաղթանքներով`


Երևանի Քաղաքապետարանի <<Ա.Իսահակյանի անվ. ԿԳ>>
ՀՈԱԿ-ի տնօրեն Հ.Վ.Կարապետյան
 
 
***********************
 
 
Սիրելի գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին և գրադարանների բարեկամներին ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ առթիվ: Դատելով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվող հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Հանդիպման վայրը` գրադարան» հանդիսության մասնակից գրադարանների ստվար քանակից` Գրադարանային գիշերը թեժ է լինելու... Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներին, որոնք այսօր նշելու են գրադարանի հիմնադրման 95-ամյակը:
 
Ներսես Հայրապետյան Հայկական գրադարանային միության նախագահ, 1994-2004
 
*********************
 
Սիրելի գրադարանավարներ,

Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի
աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներին իրենց
մասնագիտական տոնի առթիվ:

Հուսանք, որ մեր երկրում նույնպես միրազգային չափանիշներին համահունչ
աստիճանաբար կզարգանան գրադարանային մշակույթն ու գրադարանային
սոցիալա-գործընկերային փոխհարաբերությունները:

Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք փոխանցում Լոռու մարզային գրադարանի
գրադարանավարներին գրադարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ`
պարտավորվելով նրանց նվիրել խորհրդանշական 195 միավոր գրականություն:

Հարգանքով,

Աշոտ Ալեքսանյան
ԵՊՀ Ս. և Մ. Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն

Հեռ. 551334
Էլ.փոստ: library@ysu.am
Ա.Մանուկյան 1, 0025 Երևան
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1623 | Ավելացրեց: Andy | Ռեյթինգ: 1.0/1
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԽՆԴՐԱՆՔ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՀՀ մշակույթի նախարություն
  • Հայկական գրադարանային ասոցիացիա
  • Տեղեկատու Վանաձոր
  • «Արլիս» իրավ. համակարգ
  • «Սփյուռ» տեղեկատու
  • Վեբ-դիզայներ
  • ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայն ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0