2010 թվականի ապրիլի 19-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Ազգային գրադարանային շաբաթի փակման արարողությունը: Լոռու մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, ովքեր մասնակցել էին միջոցառումներին, թե իրենց մասնակցությամբ, թե նաեւ կազմակերպելով միջոցառումներ իրենց կազմակերպություններում: Միջոցառումներին մասնակցած կազմակերպություներին հանձնվեցին Շնորհակալագրեր, իսկ Վահան Տերյանին նվիրված ցուցապաստառների մրցույթում հաղթողներին՝ Պատվոգրեր: Փակման արարողությանը մասնակցում էին նաեւ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպված միջոցառումների համար:
|