Երեքշաբթի, 03.12.2024, 20:37Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Գլխավոր լուրեր [8]
Հայտարարություններ [7]
ՓՆՏՐՈՒՄ
ՏԵՍԱՍՐԱՀ
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՄԵՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ


 

I. Գրադարանային հավաքածուի համալրման եւ մշակման բաժին

II. Սպասարկման բաժին

2.1. Ընթերցասրահ

2.2. Մամուլի ենթաբաժին

III. Մանկական բաժին

IV. Արվեստի բաժին

V. Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին

VI. Մատենագիտական տեղեկատվության բաժին

VII. Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության բաժին

VIII. Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժին

IX. Տնտեսական բաժին

X. Ամերիկյան անկյուն

 

 

 I. Գրադարանային հավաքածուի համալրման եւ մշակման բաժին

Գրադարանի աշխատանքի հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է գրքային ֆոնդը համապատասխանում ընթերցողական պահանջներին:
Համալրման եւ մշակման բաժինը
- Ապահովում է միասնական ֆոնդի գիտականորեն հիմնավորված ձեւավորումը
- Կատարում է գրադարանում ստացվող գրականության ընդունումը, գրանցումը եւ հաշվառումը, ինչպես նաեւ դուրս գրված գրականության փաստական ձեւավորումը: Վարում է ՙԳրադարանային ֆոնդի հաշվառման մատյան՚
- Լոռու մարզային գրադարանի բաժինների աշխատակիցների համար կազմակերպում է նոր գրքերի ցուցահանդես
- Գրականությունը դասակարգում է գրադարանային-մատենագիտական դասակարգում սխեմային համապատասխան
- Գրականությունը տեխնիկական մշակումից եւ գրացուցակավորումից հետո բաշխում է ԼՄԳ-ի բաժինների միջեւ
- Կազմակերպում, վարում եւ խմբագրում է ԼՄԳ-ի գրացուցակների համակարգը (այբբենական ծառայողական, հաշվառային, եւ այլն)
- Կազմակերպում է ֆոնդերի եւ գրացուցակների կազմի ուսումնասիրումը, ինչպես նաեւ մերժումների քարտարանը՝ ԼՄԳ ֆոնդերի համալրման կատարելագործման նպատակով

Հետ

 II. Սպասարկման բաժին

Սպասարկման բաժինը բաղկացած է բաժնույթից, ընթերցասրահից եւ մամուլի ենթաբաժիններից

Բաժնույթը իրականացնում է ընթերցողների գրանցումը եւ հաշվառումը: Ամեն տարի, հունվարի 1-ից կատարվում է ընթերցողների վերահաշվառում, որի ժամանակ լրացումներ են արվում անհատական աբոնենտի գրանցման քարտում, ընթերցողի ֆորմուլյարի վրա նշվում է նոր համարը եւ վերահաշվառման ամսաթիվը: Բաժնույթի ենթաբաժինը իրականացնում է հրատարակությունների հանձնումը ընթերցողներին՝ որոշակի ժամկետով տուն տանելու համար:
Սպասարկումը կատարվում է շերտավորված ձեւով, ըստ խմբերի
I - ուսանողներ
II - ծառայողներ
III - թոշակառուներ, բանվորներ, տնային տնտեսուհիներ
IV - դպրոցի բարձր դասարանցիներ

Բաժնույթի ենթաբաժնում գործում է բաց դարակային համակարգ, որը թույլ է տալիս ընթերցողներին ինքնուրույն ընտրել գրականությունը: Բաց դարակների գրականությունը պարբերաբար թարմացվում է:
Բաժնում գործում են ընթերցողական այբբենական գրացուցակ, կարգային գրացուցակ, գեղարվեստական գրականության ստեղծագործությունների վերնագրային քարտարան ԼՄԳ-ի ամբողջ (ռուսատառ, հայատառ) ֆոնդի համար, որոնք թույլ են տալիս փնտրումներ կատարել ըստ հեղինակների, գիտության տարբեր բնագավառների, ստեղծագործությունների վերնագրերի: Աշխատակիցները կատարում են խորհրդատվական աշխատանք գրացուցակներից օգտվելու վերաբերյալ:
Սիստեմատիկաբար կազմակերպվում են նոր ստացված գրքերի, թեմատիկ եւ հոբելյանական տարեթվերին նվիրված գրքային ցուցահանդեսներ:
Աշխատակիցները պարբերաբար ուսումնասիրում են ենթաբաժնի ֆոնդը (77580 օրինակ), հայտնաբերելով ոչ պրոֆիլային, արդիականությունը կորցրած, բազմօրինակ գրականությունը եւ ակտավորում այն: Մաշված գրքերը տրվում են վերանորոգման: 2009թ հիմնական ցուցանիշները՝
ընթերցողների թիվ 2226
տացք 42339
հաճախում 17220
 
Հետ

 2.1. Ընթերցասրահ

Ընթերցասրահի աշխատանքի հիմքում ընկած են ընթերցողների լիարժեք սպասարկումը եւ ընթերցանության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Ընթերցասրահի գրքային ֆոնդում ներգրավված է գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գրականություն, այդ թվում արժեքավոր հրատարակություններ, հանրագիտարաններ, բառարաններ եւ տեղեկատուներ: Գրքային ֆոնդն արտացոլված է կարգային գրացուցակում, որտեղ քարտերի դասավորումը կատարվում է ըստ գիտության բնագավառների, համաձայն գրադարանային մատենագիտական դասակարգման աղյուսակի: Գոյություն ունի նաեւ այբբենական-առարկայական ուղեցույց, որն օգնում է ընթերցողին անհրաժեշտ գրականության ընտրության հարցում:
Ընթերցասրահում պարբերաբար կազմակերպվում են նոր գրականության ցուցահանդեսներ:
Ընթերցասրահի ֆոնդը կազմում է 58234
Բաժնի գրադարանային վիճակագրության ցուցանիշները 2009թ
ընթերցողի թիվը 2640, գրքատացքը 36232,
հաճախումների թիվը 16442

Հետ

 2.2. Մամուլի ենթաբաժին

Լոռու մարզային գրադարանի սպասարկման բաժնի մամուլի ենթաբաժինը կարեւոր աշխատանք է կատարում ընթերցողների ներգրավման եւ սպասարկման գործում: Մամուլի ենթաբաժինը զբաղվում է ամսագրերի եւ թերթերի բաժանորդագրությամբ: Ելնելով գրադարանի ֆինանսական սուղ պայմաններից տարվա ընթացքում ստացվում է ընդամենը 23 անուն թերթ եւ ամսագիր: Դրանցից են ՙՀայաստանի Հանրապետություն՚, ՙՌեսպուբլիկա Արմենիա՚, ՙԶդարովյե՚, ՙԼիտերատուրնայա Արմենիյա՚, ՙԳոլոս Արմենիի՚, ՙԱրգումենտի ի ֆակտի՚, ՙԳրական թերթ՚, ՙԳարուն՚, ՙՌադիո՚, անկախ օրաթերթեր: Այստեղ գործում է բաց դարակային համակարգ, որտեղ մամուլը դասավորված է այբբենական, ժամանակագրական կարգով, ինչը հեշտացնում է ընթերցողների սպասարկումը: Ենթաբաժինը վարում է պարբերական հրատարակությունների քարտարան, որտեղից կարելի է տեղեկություններ ստանալ արխիվային ֆոնդում պահպանվող մամուլի վերաբերյալ (6000 օրինակ): Տեղեկատու-մատենագիտական բաժնի հետ համագործակցելով ապահովում է ընթերցողների ինֆորմացիոն-մատենագիտական սպասարկումը: Մեծ պահանջարկ ունեցող նյութերը, հոդվածները պատճենահանվում են, ինչը նպաստում է ընթերցողների արագ սպասարկման եւ ֆոնդի պահպանման հարցի լուծմանը:
2009թ-ին ենթաբաժնի գրադարանային վիճակագրության հիմնական ցուցանիշներն են՝
ընթերցողների թիվը 1622
հաճախումների թիվը 16259
տացքը 41314

Հետ

 III. Մանկական բաժին

Լոռու մարզային գրադարանի մանակական բաժինը գտնվում է Տիգրան Մեծի թիվ 24 շենքի հյուսիս- արեւելյան մասում:
Բաժինն ունի բավականին ընդարձակ տարածք՝ երկու խոշոր գրապահոց, ընթերցասրահ եւ բաժնույթ (աբոնեմենտ): Աբոնեմենտում գործում է բաց դարակային համակարգ: Մանկական բաժինը իր աշխատանքը կազմակերպում է մարզային գրադարանի բաժինների հետ սերտ համագործակցությամբ, որոնք իրականացնում են համալրում, մշակում եւ գրականության օգտագործում, տեղեկատու-մատենագիտական, ինֆորմացիոն եւ մեթոդական աշխատանք:
Գրադարանում սպասարկումը կատարվում է շերտավորված ձեւով՝ ըստ խմբերի
I - կրտսեր տարիք - նախադպրոցական եւ I դասարան
II - միջին տարիք - V - VI դասարան
III - բարձր տարիք - VII - IX դասարան
IV - ընթերցանությունը ղեկավարող - X դասարան եւ այլ ընթերցողներ
Գրապահոցում ֆոնդը դասավորված է տարիքների համապատասխան: Նույն ձեւով է կազմակերպված նաեւ կարգային գրացուցակը: Բցի այդ բաժինը վառում է ամբողջ ֆոնդն արտացոլող այբբենկան գրացուցակ եւ թեմատիկ քարտարաններ
Մանկական բաժինն ապրում է յուրահատուկ առօրյայով: Կոլեկտիվը բաղկացած է 11 հոգուց: Այստեղ են հաճախում ոչ միայն քաղաքի կենտրոնի դպրոցների սաներն ու ընթերցողները, այլեւ հեռավոր թաղամասերի երեխաները:
Մանկական բաժինը մասսայական միջոցառումների հարուստ ավանդույթներ ունի: Հաճախակի է կազմակերպում գրադարանի ակտիվ եւ շնորհալի ընթերցողների ՙֆորմուլյարի պաշտպանություն՚ միջոցառումը, որը մեծ ոգեւորություն է առաջացնում հատկապես բարձր տարիքի ընթերցողների շրջանում: Գրադարանում բազմիցս կազմակերպվել են հանդիպումներ գրողների, դերասանների եւ քաղաքի նշանավոր գործիչների հետ:

Գրադարանում կազմակերպված գեղեցիկ միջոցառումներից էր 2003թ. հունիսի 1-ի՝ Երեխանների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՙՍիրում եմ քեզ, իմ Հայաստան՚ գրական - երաժշտական ցերեկույթը: Միջոցառումն ուղեկցվում էր հարուստ նյութերով, գեղեցիկ ձեւավորված գրքային ցուցահանդեսով: Միջոցառման մասնակիցները հայրենասիրական գեղեցիկ կատարումներով, ասմունքով, երգ ու պարով հիացրին ներկաններին: Միջոցառման կազմակերպիչները արժանացան Վանաձորի քաղաքապետարանի կողմից ՙՇնորհակալագրի՚:
Գրադարանավարների ջանքերով մանկական բաժինը դարձել է մշակութային կենտրոն քաղաքի երեխաների եւ պատանիների համար, որտեղ նրանք ոչ միայն բարձրացնում են գիտելիքների մակարդակը, ձեռք բերում ընթերցանության հմտություն, կատարելագործում ընթերցողական կուլտուրան, այլեւ շփվում են հասակակիցների հետ եւ հետաքրքիր ձեւով անցկացնում ազատ ժամանակը:
Մանկական բաժնի 2009թ. գրադարանային վիճակագրության հիմնական ցուցանիշները՝
ընթերցողների թիվը 2005
հաճախումների թիվը 30999
գրքատացքը՝ 43030
Բաժնի ֆոնդը կազմում է 83441

Հետ

 IV. Արվեստի բաժին

Բաժնի առանձնահատկությունը կայանում է ընթերցողների գեղագիտական դաստիարակությանը նպաստող գրականության պրոպագանդան: Ընթերցողների գերակշռող մասը կազմում են երաժշտական ուսումնարանի սաները եւ մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի եւ երաժշտության ֆակուլտետների ուսանողները:
Ընդհանուր ֆոնդի մեջ մտնում են գրքեր , ձայնապնակներ, դիաֆիլմեր եւ դիապոզիտիվներ (12619): Արվեստի գրքային ֆոնդը արտացոլված է կարգային գրացուցակում, իսկ տեսա-լսողական ֆոնդը ներկայացված է ինչպես կարգային, այնպես էլ այբբենական գրացուցակներում: Բացի այդ, բաժնում գործում է ՙԳեղեցիկի աշխարհում՚ խորագրով թեմատիկ քարտարանը, որը մեծ չափով նպաստում է ընթերցողների լայն շրջանաններին երգահանների, նկարիչների, արվեստի տարբեր ժանրերի կատարողների կյանքին ու գործունեությանը ծանոթացնելուն:
Բաժինը կազմակերպում է ցուցահանդեսներ ՙԱրվեստի աշխարհում՚ ցուցատախտակում, դասախոսություններ, մասսայական միջոցառումներ, որոնք նվիրված են նշանավոր մարդկանց հոբելյաններին: Ուշագրավ էին հատկապես Հ. Մաթեւոսյանին, Պ. Սեւակին, Մինաս Ավետիսյանին, Հ. Թումանյանին, Մկրտիչ Սարգսյանին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթները: Յուրաքանչյուր միջոցառում լուսաբանվում է տեղական մամուլում եւ հեռուստատեսությամբ:
2009թ-ի բաժնի գրադարանային վիճակագրության հիմնական ցուցանիշներն են
ընթերցողների թիվը - 1765
տացքը - 26066
հաճախումների թիվը - 31751
 

 V. Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին

Լոռու մարզային գրադարանի կարեւորագույն բաժիններից մեկն է գրադարանային հավաքածուի կազմակերպման եւ օգտագործման բաժինը: Բաժնի ֆոնդը կազմում է 123006 կտոր գրականություն: Միասնական ֆոնդից բաժինը տրամադրում է ԼՄԳ-ի ընթերցողներին եւ տարածաշրջանի բնակչությանը գրքերի եւ այլ նյութերի լայն ընտրանի:
Բաժինը մասնակցում է ֆոնդի կոմպլեկտավորմանը եւ ապահովում նրա կազմակերպումն ու պահպանումը: ԼՄԳ-ի կառուցվածքային ստորաբաժանումների ընթերցողների պահանջները բավարարում է օպերատիվ ձեւով, ներքին գրքափոխանակության միջոցով:
Միջգրադարանային բաժնույթով (աբոնեմենտ) սպասարկվում են քաղաքի ԳԿՀ-ն, դպրոցներն ու գերատեսչական գրադարանները: Միասնական ֆոնդի օգտագործման եւ նրա պրոպագանդման նպատակով տեղեկատու-մատենագիտական բաժնի հետ համատեղ կազմակերպում է գրքային ցուցահանդեսներ: Ուսումնասիրում է միասնական ֆոնդի կազմն ու օգտագործումը՝ հայտնաբերելով հնացած, մաշված, քիչ օգտագործվող գրականությունը եւ կազմում է համապատասխան ակտեր: Ընդհանուր ընթերցասրահի, աբոնեմենտի, արվեստի եւ մանկական բաժնի հետ համատեղ նպաստում է նոր ընթերցողների ներգրավմանը եւ տարածաշրջանի ընթերցողների սպասարկմանը:

Հետ

 VI. Մատենագիտական տեղեկատվության բաժին

Հիմնական գործառույթը՝ տեղեկատու-մատենագիտական և իրազեկային /տեղեկատվական/ սպասարկման իրականացումն է:
Բաժինը վարում է տեղեկատու-մատենագիտական ապարատ, այդ թվում՝ տեղեկատու ֆոնդ, տարբեր բնույթի քարտարաններ: Լրագրերի և ամսագրերի հոդվածների կարգային քարտարանը, երկրագիտական և թեմատիկ քարտարանները համալրվում են գրադարանում ստացվող մոտ 90 անուն թերթերի և ամսագրերի (ընտրովի), հոդվածների վերլուծական նկարագրությամբ քարտերով: Քարտարանների հարուստ նյութերը օգնում են ընթերցողների իրազեկային սպասարկմանը, նրանց թեմատիկ, ճշտող, հասցեա-մատենագիտական, փաստագրական հարցումների կատարմանը: Տարվա ընթացքում կազմակերպվում են թեմատիկ բնույթի, հիշարժան տարեթվերին և հոբելյաններին նվիրված բազմաթիվ գրքային ցուցահանդեսներ:
«Նոր գրքեր» ցուցահանդեսների, գրականության տեղեկատու ցանկերի և մատենագիտական տեսությունների միջոցով ընթերցողները տեղեկանում են գրադարանում ստացված նոր գրականության մասին: Պարբերաբար հրատարակվում են թեմատիկ, հիշարժան տարեթվերին նվիրված հանձնարարական ցանկեր /2008՝ «Վիլյամ Սարոյան-100», «Վիկտոր Համբարձումյան-100»; 2009թ.՝ «Ն.Վ.Գոգոլ - 200», «Զորյան – 120»/ Իրականացվում է նաև մեթոդական աշխատանք /վիճակագրական, տեքստային հաշվետվություններ, պլաններ, գրադարանային թեմաներով խորհրդատվություն, այցելություններ և գործնական օգնություն Լոռու մարզի գրադարաններին... /:
 

 VII. Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության բաժին

2002թ. Լոռու մարզային գրադարանը (ԼՄԳ) թեւակոխեց զարգացման հերթական փուլ:
ՙԵվրասիա՚ հիմնադրամի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվեց ինֆորմացիոն-տեղեկատվական կենտրոն, որը դրամաշնորհի ավարտից հետո վերակազմավորվեց ԼՄԳ-ի գրադարանային գործի ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի: Այս բաժնի ստեղծմամբ գրադարանի պատմության նոր էջ բացվեց, ինչը ժամանակի պահանջն ու հրամայականն էր: Ժամանակակից տեխնիկայով հագեցած բաժինն իրականացնում է հետեւյալ գործառույթները.
- Գրադարանային գործավարություն
- Հաշվապահական աշխատանքների համակարգչային սպասարկում
- Էլեկտրոնային գրացուցակի ստեղծում WINISIS ծրագրով
- Ինտերնետ կապի սպասարկում
- Աշխատակիցների անձնական տվյալների շտեմարանի ստեղծում
- Գրադարանի աշխատակազմի համակարգչային գիտելիքների ուսուցում
- Համակարգիչների տեխնիկական սպասարկում

Հետ

 VIII. Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժին

Բաժինը համարվում է ամենակարեւոր օղակը ընթերցողների ներգրավման գործում:
Բաժնի ընթերցողները հիմնականում հասարակության այն շերտերն են, ովքեր ամենից շատ են հակված կղզիանալու, բարդույթավորվելու, եւ գրքի հետ շփումը նրանց համար յուրահատուկ ներգործություն կարող է ունենալ: Աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ պահանջված գրականությունը տարվում է ընթերցողներին ըստ հասցեի: Այլ խմբերի հետ աշխատանքների և սպասարկման բաժինը կազմակերպում է ֆիզիկապես անկարող մարդկանց, հաշմանդամների, տարեցների գրադարան-ային սպասարկումը: Բաժնի ամենօրյա ակտիվ աշխատանքի շնորհիվ պահանջված գրականությունը ժամանակին հասնում է ըստ հասցեի: Այս բաժինը համագործակցում է ՙԼուսաստղ՚, ՙԽուլ ու համր՚, ՙԽաչվող ուղիներ՚, ՙՀույս և օգնություն՚, ՙԱռաքելություն Հայաստան՚ և այլ հասարակական կազմակերպությունների, ՙԼիար՚ սոցիալական բարեփոխումների կենտրոնի և ՙԶանգակ՚ մանկատան հետ: Բաժինն իր գեղեցիկ միջոցառումներով հաճախ է ուրախություն պարգևում ծերերին, մանկատան երեխաներին և մյուս խոցելի խմբերին:
2009թ-ի բաժնի գրադարանային վիճակագրության հիմնական ցուցանիշներն են
ընթերցողների թիվը - 1993
տացքը - 28455 հաճախումների թիվը - 15791

 

Հետ

 IX. Տնտեսական բաժին

. ապահովում է գրադարանը սարքավորումներով
. ապահովում է շենքի մաքրությունը,
. լուծում է էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները
. կազմակերպում է շենքի պահպանումը
. իրականացնում է շենքի վերանորոգումը
. ձեռք է բերում գրենական պիտույքներ, տնտեսական գույք, գրադարանային տեխնիկա

Հետ

 X. Ամերիկյան անկյուն

2007 թ. սեպտեմբերի 12-ից գրադարանում գործում է Ամերիկյան անկյունը, որն ակտիվ գործունեություն է ծավալում ինտերնետ ծառայության և անգլերեն լեզվով գրականության սպասարկման գործում: Այստեղ շատ հաճախ են կազմակերպվում հետաքրքիր, ուսանելի միջոցառումներ, կինոդիտումներ անգլերենով հետաքրքրվող ուսանողների և ընթերցողների, ինչպես նաև անգլերենի ուսուցիչների համար: Բաժինն ունի անգլերեն լեզվով հարուստ հավաքածու, որից օգտվող ընթերցողները մեծ բավականություն են ստանում: Ամերիկյան անկյունում բոլոր աշխատանքները կոորդինացնում է ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը (տնօրեն՝ Ներսես Հայրապետյան):

 

 

 

Դեպի վեր

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ԽՆԴՐԱՆՔ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՀՀ մշակույթի նախարություն
  • Հայկական գրադարանային ասոցիացիա
  • Տեղեկատու Վանաձոր
  • «Արլիս» իրավ. համակարգ
  • «Սփյուռ» տեղեկատու
  • Վեբ-դիզայներ
  • ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայն ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0