|
|
Կիրովականի գրադարանը հանդիսանում է և՜ փորձառու մարդկանց, և՜ ուսումնատենչ երիտասարդների համար ինտելեկտուալ աճի իսկական օջախ: Ես շնորհավորում եմ աշխատակիցներին և ղեկավարությանը, հիանում նրանց արագ առաջընթացով՝ բառ ու բանի պատվավոր գործում: |
Վ. Սարոյան 1978թ. հոկտեմբեր |
|
Գրասեր Կիրովականի ամենից սրբազան ու կարևոր մշակութային օջախներից մեկին՝ կենտրոնական գրադարանին սիրով և ի հիշատակ մեր գրական հանդիպման: |
Գևորգ Էմին 26.03.1976թ. |
|
Կիրովականի Կենտրոնական գրադարանն իր ընթերցողների հետ ինձ պարգևեցին մի պայծառ հիշողություն՝ իրենց հայեցի բարձր մթնոլորտով, և պիտի ուզենայի ամեն լավագույնը, որ կարող եմ անել, անել նրանց համար: Խոստումներ չսիրող՝ |
Ռազմիկ Դավոյան 14.02.1978թ. |
|
Չկա ավելի թանկ բան ժողովրդի համար, քան դպրոցը և գրադարանը: Կիրովականի հիանալի գրադարանի աշխատողներին և ընթերցողներին ցանկանում եմ հավերժական սեր հայ գրքի նկատմամբ: |
Նորայր Ադալյան 13.04.1978թ. |
|
Միշտ էլ խորին ակնածանքով և սիրով ենք հանդիպում գրադարանների միավորման այս սքանչելի ընթերցողների և աշխատակիցների հետ: Մեր շնորհակալությունն ենք հայտնում գրադարանների համակարգի դիրեկտոր ընկ. Է. Ղազարյանից բովանդակալից հանդիպումներ կազմակերպելու գործում: |
Բաբկեն Ներսիսյան Մետաքսյա Սիմոնյան 26.04.1978թ. |
|
Խորին շնորհակալություն ջերմ ընդունելության և բովանդակալից միջոցառման համար, ի փառս հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հետագա բարգավաճման: Մենք միշտ պատրաստ ենք ընդառաջելու Կիրովականի՝ Գուգարքի գեղեցկուհու մշակույթի գործիչներին: |
Վ. Տալյան Ս. Մուրադյան 29.09.78թ |
|
Անզուգական էր Կիրովականի հանդիպման երեկոն: Շնորհակալություն այդ վայելքի համար: |
Ձեր՝ Սիլվա Կապուտիկյան 01.06.79թ. |
|
Սիրով, շատ սիրով, քաղցր հուշերով այցելեցի Կիրովականի քաղաքային Կենտրոնական գրադարան և ... մնացի ապշած. այս ի՛նչ կուլտուրական կյանք է, այս ի՛նչ աննման, մեծ քաղաքին պատիվ բերող գրադարան է... |
Դավիթ Հովհաննես 09.02.1988թ. |
|
Կրկին և սիրով եղա Ձեր գրադարանում և ուրախ եմ, որ դուք կաք, ի հեճուկս ճակատագրի, ազերի, հուսահատության: Միայն այդպես պիտի հաղթենք: |
Վարդգես Պետրոսյան 20.04.1990թ. |
|
Շնորհակալ եմ Վանաձորի Կենտրոնական գրադարանի տնօրինությանը՝ լավ կազմակերպված միջոցառման համար: Հավատում եմ, որ կենտրոնական գրադարանը պետք է դառնա աշխույժ մշակութային օջախ: |
Աբգար Ափինյան 26.08.1997թ. |
|
Ուրախ եմ մեր հանդիպման համար, շատ կցանկանայի հաճախ լինեին նման հանդիպումներ: |
Արման Մանարյան 21.12.2006թ. |
|