Շաբաթ, 20.04.2024, 14:01Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Գլխավոր լուրեր [8]
Հայտարարություններ [7]
ՓՆՏՐՈՒՄ
ՏԵՍԱՍՐԱՀ
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 07
Հարգելի գործընկերներ Երեկ տեղեկացանք, որ Լոռու մարզային գրադարանը գործում է արդեն 95 տարի: Այս առիթով սրտանց շնորհավորում ենք գրադարանի անձնակազմին եւ մաղթում շատ ընթերցողներ եւ նորանոր նվաճումներ
 
Հարգանքներով Հայաստանի ամերիկյան համալսարանի
Փափազյանի անվան գրադարանի անձնակազմ
 
*****************
 
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԻԿԻՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Լոռռւ մարզային գրադարանի տնօրինությանը, բոլոր աշխատողներին և ողջ ընթերցասեր հասարակայնությանը գրադարանի հիմնադրման 95–ամյակի կապակցությամբ։
Լոռու մարզային գրադարանը հայ գրքի խորհուրդը սրբությամբ պահող օջախներից մեկն է։ Գրադարանն այն օջախն է, որտեղ կուտակված են մարդկության հանճարների ստեղծած մտավոր գանձերը, որը ընթերցողին երջանիկ հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու, ճանաչելու և իմանալու «բանն հանճարոյ»։ Այս իմաստով Ձեր գրադարանը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները։ Գրադարանային գործի ժամանակակից ... Մանրամասն »
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1621 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 07.10.2010

Հարգելի գործընկերներ

Լոռու մարզային գրադարանի ողջ կոլլեկտիվը ի սրտե Շնորհավորում է բոլոր գրադարանավարներին իրենց մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում եւ կյանքում:

Ինչպես նաեւ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի գրադարանի ստեղծման 95 ամյակի առթիվ ստացված ջերմ շնորհավորանքների համար:

Հարգանքներով՝ Անահիտ Քոչարյան
Լոռու մարզային գրադարանի տնօրեն
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1573 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 07.10.2010

Հարգելի ընթերցողներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր՝ 2010 թվականի հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանում նշվում է Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի առաջին գրադարանի ստեղծման 95 ամյակը:
Գրադարանի 95 ամյակին նվիրված միջոցառումը կսկսվի հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին
 
Ինչպես նաեւ տեղեկացնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվող հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Հանդիպման վայրը` գրադարան» հանդիսության առիթով Լոռու մարզային գրադարանը աշխատում է երկար աշխատանքային օրով՝ առավոտյան 10:00-ից մինչեւ 22:00-ն:
Կատեգորիա: Գլխավոր լուրեր | Դիտումներ: 1166 | Ավելացրեց: Andy | Ամսաթիվ: 07.10.2010

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԽՆԴՐԱՆՔ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՀՀ մշակույթի նախարություն
  • Հայկական գրադարանային ասոցիացիա
  • Տեղեկատու Վանաձոր
  • «Արլիս» իրավ. համակարգ
  • «Սփյուռ» տեղեկատու
  • Վեբ-դիզայներ
  • ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայն ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0