Հինգշաբթի, 21.06.2018, 10:08Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Գլխավոր լուրեր [8]
Հայտարարություններ [7]
ՓՆՏՐՈՒՄ
ՏԵՍԱՍՐԱՀ
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լոռու մարզային գրադարանի 2010 թվականին ստացված նոր գրականությունից մի քանիսը, ամբողջական ցանկը կարող եք բեռնել Excel ֆորմատով:

Հայաստանի բնաշխարհ: Հանրագիտարան / Խմբ. հանձնաժողով. Հ.Մ Այվազյան (գլխ. խմբագիր) եւ ուրիշ.- Ե.: Հայկական հանրագիտարան հրատ., 2006.-692էջ,պատկ.- (Ընտանեկան հանրագիտարան; գիրք 3-րդ)
 
«Հայաստանի բնաշխարհը» Ընտանեկան հանրագիտարան.մատենաշարի վերջին՝ երրորդ գիրքն է: Այն գիտաճանաչողական հանրագիտարան է հայրենի բնաշխարհի, նրա ֆիզիկաաշխարհագրական պայմանների, երկրաբանական կառուցվածքի, մակերեւույթի ձեւվերի, լեռնային համակարգի բաղադրիչների, օգտակար հանածոների, բուսական եւ կենդանական աշխարհի, էկոլոգիայի, բնօգտագործման ու բնապահպանական խնդիրների մասին: Հայկական լեռնաշխարհը բնական պայմանների յուրօրինակությամբ ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր է: «Ոչ մի տեղ բնությունը չի ստեղծել նման վիթխարի մասշտաբներ, նրա ոչ մի ստեղծագործության մեջ չկա ըմբռնման ավելի մեծ միասնություն, առավել ներդաշնակ պատկեր, առավել վեհապանծ շրջատարածք...»-գրել է անգլիացի ճանապարհորդ ու պետական գործիչ Հենրի Լինչը Արարատ լեռան մասին: «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը, ըստ էության, բնաշխարհը գիտաճանաչողական առումով ամբողջական ու համակողմանի ներկայացնելու առաջին փորձն է:

Հայադարան: Համահայկական Նախագիծ: 2 հատորով / Խորհրդ.-խմբ. Հ. Խաչատրյան .-Եր.: «Գործարար Տիեզերք» ՍՊԸ, 2009թ.
Հ. 1 Հայադարան: Համահայկական Գործարար Անվանացանկ.-2009, 546 էջ
Հ. 2 Հայադարան: Համահայկական Գիդ-Ուղեցույց.-2009, 684 էջ
 
«Համահայկական Գործարար Անվանացանկ եւ Գիդ-Ուղեցույց»-ը եռալեզու երկհատորյակ է: Գրքի հայերեն տարբերակի առաջին՝ «Համահայկական Գործարար Անվանացանկ» հատորում, ներկայացված են ՀՀ եւ ԼՂՀ վիճակագրական որոշ տվյալներ, Հայաստանի եւ Արցախի պետական կառույցների, գործարար աշխարհի, Սփյուռքի հայկական կազմակերպությունների կոնկրետ-տվյալներն ու գործունեությունը: Գրքի հայերեն տարբերակի երկրորդ՝ «Համահայկական Գիդ-Ուղեցույց» հատորում, ամփոփված են հետաքրքիր եւ ճանաչողական տեղեկություններ Հայոց աշխարհի, Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ պետական հաստատությունների, ՀՀ մարզերի, Արցախ աշխարհի, Սփյուռքի, Համահայկական կազմակերպությունների, Հայկական Հարցի, Հայոց թագավորների եւ հայկական տոմարի մասին:

 
Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան: 2 հատորով / Գլխ. խմբ. Հ. Այվազյան.- Եր.: Հայկական հանրագիտարան հրատ., 2005-2007
Հ. 1 Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան: Ա-Ղ .- 2005, 728 էջ, դիմանկարներ
Հ. 2 Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան: Ճ-Ֆ .- 2007, 740 էջ, դիմանկարներ
 
Կենսագրական հանրագիտարանը ժողովրդի պատմության յուրատեսակ արտահայտություն է: Առանձին անձանց կենսագրությունները, զուտ անհատական լինելով հանդերձ, ներկայացնում են նաեւ ժամանակի հասարակական-քաղաքական կյանքի, մշակույթի, գիտության, գրականության, սպորտի եւ այլ ոլորտների որոշակի դրսեւորումները, որոնց ամբողջությունը ժողովրդի ընդհանրական պատմությունն ու նկարագիրն է: Հանրագիտարանում չնչին բացառություններով տեղ են գտել ինչպես հայերեն եւ օտար լեզուներով մինչեւ օրս հրատարակված համապարփակ եւ այլ բնույթի հանրագիտարաններում ներկայացված հայերը, այնպես էլ վերջին շրջանի՝ շուրջ 20-25 տարիների հայտնի գործիչները, որով ապահովվել է նաեւ մեր ժողովրդի պատմության շարունակականությունը: Վերջին շրջանի գործիչների ընտրությունը կատարված է ընդհանուր չափանիշներով՝ հասարակական-քաղաքական կյանքի առաջին դեմքեր, գիտության, գրականության, մշակույթի, սպորտի եւ մյուս բնագավառների ճանաչված ներկայացուցիչներ:

Հայ սփյուռք: Հանրագիտարան / Գլխ. խմբ. Հ. Այվազյան.- Եր.: Հայկական հանրագիտարան հրատ., 2003.- 732 էջ, Նկ., քարտեզ
 
Ընթերցողին ներկայացվող «Հայ սփյուռք» հանրագիտարանը եզակի հրատարակություն է. առաջին անգամ փորձ է արված ստեղծելու համապարփակ բնույթի հանրագիտարան 70 երկրների հայկական համայնքների մասին: Յուրաքանչյուր համայնքի մասին հոդվածը ներառում է պատմական ակնարկ՝ համայնքի ձեւավորման ժամանակներից մինչեւ մեր օրերը (տեղեկություններ երկու ժողովուրդների պատմական կապերի, առաջին ներգաղթողների, համայնքի կազմավորման փուլերի, հայապահպան կառույցների ստեղծման, ժողովրդագրական գործընթացների (ներհոսք-արտահոսք), հայերի սոցիալական կազմի, երկրի նշանավոր հայազգի գործիչների մասին: Ապա ներկայացվում են տվյալ երկրի հայ համայնքները՝ ըստ քաղաքների կամ վարչատարածքային այլ միավորների (նախ՝ մայրաքաղաքը, ապա՝ ըստ այբբենական կարգի): Առանձին ենթավերնագրերով ներկայացված են՝ եկեղեցի, դպրոց, հասարակական-քաղաքական կյանք, մշակույթ, մամուլ, գիտություն, տպագրություն, կազմակերպություններ:

 
Պետրոսյան Հ.Լ.
Խաչքար: Ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը.- Ե.: Փրինթինֆո, 2008.-406 էջ
 
Ներկա հետազոտության հիմնական գիտական նպատակն է աղբյուրագիտական, հնագիտական, պատմա-մշակութային եւ իմաստաբանական ընդարձակ քննության հենքի վրա վեր հանել, պատճառաբանել եւ մեկնաբանել ազգային կենսընթացի եւ աշխարհընկալման այն պայմաններն ու համալիրները, որոնք պայմանավորել են խաչքարային մշակույթի ձեւավորումը, զարգացումն ու հարատեւումը, ժողովրդի մեջ նրա հանդեպ հատուկ պաշտամունքի ու ակնածանքի սկզբնավորումն ու գոյատեւումը: Նշյալ նպատակը ենթադրում է նախ եւ առաջ քննել, վերականգնել, մանրամասնել խաչքարի ծագումը, տիպաբանությունը, պատկերագրությունը, գործառույթը, հորինվածքի կառուցվածքն ու իմաստաբանությունը:

Ֆոր Է.
Արվեստի պատմություն. Հ. 2 Միջնադարյան արվեստ / ֆրանս. թարգմ. Ս. Խաչատրյան.- Եր.: Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2007.-346 էջ
 
Ֆրանսիացի արվեստաբան Էլի Ֆորի «Արվեստի պատմություն» 2-րդ հատորը նվիրված է Եվրոպական միջնադարի արվեստին, նաեւ Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Արեւադարձային երկրների եւ մահմեդական մշակույթին:

Ֆոր Է.
Արվեստի պատմություն. Հ. 3 Վերածնվող արվեստ / ֆրանս. թարգմ. Ս. Ավագյան.- Եր.: Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2008.-330 էջ
 
Ֆրանսիայի արվեստաբան Էլի Ֆորի «Արվեստի պատմություն» 3-րդ հատորը նվիրված է դարաշրջանի արվեստին (Իտալիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա):

Աղայան Ա.Վ.
Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դերերում.- Եր.: Ոսկան Երեւանցի հրատ., 2009.-292 էջ, 192 էջ, նկար
 
Բովանդակության մեջ ընդգրկված է XIX դարի եւ XX դարի առաջին երկու տասնամյակների արեւելահայ եւ արեւմտահայ կերպարվեստի միջեւ եղած ընդհանրությունները, նկարչության եւ քանդակագործության առանձին տեսակների ու ժանրերի անհամաչափ զարգացման պատճառները, հայ արվեստագետների աշխատանքներում եվրոպական եւ ռուսական կերպարվեստի արձագանքները, խորհրդային շրջանում «սոցիալական ռեալիզմի», ինչպես նաեւ ոչ ավանդական, այլընտրական միտումների դրսեւորումները, հետխորհրդային տարիների ազգային կերպարվեստի ձեռքբերումներն ու կորուստները:

 
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հունիս 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
ԽՆԴՐԱՆՔ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՀՀ մշակույթի նախարություն
  • Հայկական գրադարանային ասոցիացիա
  • Տեղեկատու Վանաձոր
  • «Արլիս» իրավ. համակարգ
  • «Սփյուռ» տեղեկատու
  • Վեբ-դիզայներ
  • ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայն ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0