Ուրբաթ, 26.04.2024, 12:56Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Գլխավոր լուրեր [8]
Հայտարարություններ [7]
ՓՆՏՐՈՒՄ
ՏԵՍԱՍՐԱՀ
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Հարգելի ընթերցողներ, միջոցառումները լուսաբանող նկարները կարող եք դիտել ՖՈՏՈՍՐԱՀ , իսկ տեսանյութերը՝ ՏԵՍԱՍՐԱՀ բաժնում
 

 
Ապրիլի 20-ին կազմակերպվել է Մեծ եղեռնի 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին քաղաքի մտավորականներ, վետերաններ, ուսանողներ: Ներկա էր նաեւ եղեռնից մազապուրծ Նազար Կիրակոսյանի դուստրը՝ Անգելինա Սրապյանը, որը մեծ ջանքերով պահպանել եւ մեզ է հասցրել հոր բանաստեղծությունները: ԼՄԳ-ի փոխտնօրեն Ֆ. Ջանջուղազյանը գրախոսականով հանդես եկավ դրանց շուրջը եւ հանգամանորեն ներկայացրեց Ն. Կիրակոսյանի կյանքը: Ցերեկույթն ընթացավ ասմունքով, երգ երաժշտությամբ: Մասնակցում էր քաղաքի կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռուդոլֆ Վարդազարյանի ղեկավարությամբ: Գրական կոմպոզիցիայով հանդես եկան քաղաքի դպրոցականներից՝ նվիրված Դանիել Վարուժանի գրական կյանքին:
 

Ապրիլի 14-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի ներքո կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ «Տերյանի բազմալար քնարը» խորագրով: Այն նվիրված էր Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Ցերեկույթին ներկա էին քաղաքի մտավորականներ, ուսանողներ: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ. Շոլինյանն ընդգրկուն անդրադարձ կատարեց Տերյանի պոեզիայի առանձնահատկություններին: Կարդացին պոետի բանաստեղծություններից: Ավարտվեց երաժիշտ Կ. Հովհաննիսյանի նվագակցությամբ՝ երգիչ Ստ.Դալլաքյանի կատարումներով:


 
2010 թվականի ապրիլի 12-ին Լոռու մարզային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը: Շաբաթի բացման արարողությունից հետո, տեղի ունեցավ Լոռու մարզային գրադարանի ինտերնետային նոր կայքի շնորհանդեսը: Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության բաժնի վարիչ Անդրանի Հովհաննիսյանը ներկայացրեց կայքի հնարավորությունները, եւ տեղակայված ինֆորմացիայից օգտվելու ձեւերը: Միջոցառմանը ներկա էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ:

 

 
2010թ. փետրվարի 22-ին կազմակերպված միջոցառումը նվիրված էր 20-րդ դարի ռուս գրականության նշանավոր դեմքերից մեկի Բորիս Պաստեռնակի ծննդյան 120-ամյակին: միջոցառումը կազմակերպվել էր «Ռուսական օջախ» Հկ-ի եւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին գրողներ, ուսանողներ, դասախոսներ: զեկուցումով հանդես եկավ գրականության ամբիոնի դասախոս՝ Սերգեյ զաքարյանը: Նշվեց նրա դերը դարաշրջանի ռուսական պոեզիայի մեջ: բանաստեղծ, թարգմանիչ Խ. Գասպարյանն ընթերցեց Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպից, «Համլետ» եւ «Գեթսեմանի այգին» բանաստեղծությունները իր թարգմանությամբ: «Արժեք ստեղծող յուրաքանչյուր գրող անմահ է» ասաց իր ելույթում «Ռուսական օջախ» հկ-ի նախագահ Ջ. Կուզինան: Ցերեկույթի ընթացքում ունկնդրեցին բանաստեղծություններից իր իսկ կենդանի ձայնով: Ձայնագրությունները տրամադրել էր ՎՊՄԻ-ի գրականության ամբիոնը:

 

 
Փետրվարի 19-ը յուրաքանչյուր տարի նշվել է որպես գրքի նվիրատվության օր: Այդ օրվա կապակցությամբ 2010թ-ի փետրվարի 19-ին Լոռու մարզային գրադարան էին ժամանել Երեւանից ՀՀ գրողների միության նախագահ՝ Լեւոն Անանյանն իր գրչակից ընկերների հետ: Նրանց առաքելության նպատակը Լոռու մարզային գրադարանին եւ մարզի մյուս գրադարաններին գրքեր նվիրելն էր: Այդ օրը գրադաանին գրքեր նվիրեց նաեւ գեղանկարիչ Գեորգի Թովմասյանը: Հանդիպմանը ներկա էին մեր քաղաքի գրողներ, մանկավարժներ, ուսանողներ: Այդ օրը Հովհ. Թումանյանի ծննդյան օրն էր, նրանք խոսեցին մեծ լոռեցու գործերի մասին: Բանաստեղծ Ս.Անտոնյանը, բան. գիտ. դոկտոր պրոֆեսոր Մ.Սանթոյանը եւ բանաստեղծ, թարգմանիչ Խ. Գասպարյանը Անանյանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով: հանդիպումը եզրափակեցին երաժիշտները իրենց գեղեցիկ կատարումներով:

 

 
2010թ. փետրվարի 17-ին նշվեց Ա. Պ. Չեխովի ծննդյան 150-ամյակը՝ «Չեխովը, որպես ռեալիստ-գեղագետ» խորագրով: Այն կազմակերպվել էր «Ռուսական օջախ» ՀԿ-ի հետ համատեղ: Ներկա էին աշակերտներ, ուսանողներ, գրողներ, դասախոսներ: Միջոցառման ժամանակ ներկայացվեց Չեխովի կյանքը եւ գրական ստեղծագործությունները: Ցերեկույթի ընթացքում ներկաները դիտեցին գրողի «Շնիկով տիկինը» պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմը: Հետաքրքրությամբ դիտեցին գրադարանի ճեմասրահում բացված ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էր Չեխովի կյանքի եւ ստեղծագործությունների վերաբերյալ հոդվածներ, գրքեր, տեսալսողական նյութեր:

 

 
2009թ.-ի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ հայ նոր գրականության հիմնադիր, լուսավորիչ Խ. Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում «Օրհնվի էս սհաթը» վերնագրով հայ-ռուս բարեկամության 150-ամյակին նվիրված հուշարձանի մոտ՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողների հետ համատեղ: Միջոցառումն սկսվեց դերասան Ջիվան Սարգսյանի ասմունքով: Դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Մարիամ Շոչինյանը: Նա ներկայացրեց Խ. Աբովյանի կյանքը, գործը եւ ստեղծագործությունների բնութագիրը: «Վերք Հայաստանի» վեպից հատված կարդաց ՀՀ ժող. արտիստ Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը: Ներկա էին նաեւ երաժիշտներ: Ցերեկույթի ընթացքում հնչում էր Աբովյանին նվիրված երգը՝ Սարմենի խոսքերով:
 

 
2009թ. Ապրիլի 15-ին «Ազգային գրադարանային շաբաթի» շրջանակներում կազմակերպվեց ցերեկույթ «Հայ երգի նահապետը» խորագրով, նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Միջոցառումը բացվեց Կոմիտասի կենդանի ձայնով, որին զուգահեռ էկրանից ներկայացվեց նրան նվիրված նկարներ: Այնուհետեւ հնչեց Կոմիտասի աշակերտ Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ երգեր: Ցերեկույթի ժամանակ էկրանից ցուցադրվեցին Կոմիտասի տարբեր տարիների լուսանկարներ՝ կենսագրական համառոտ տեղեկություններով: Զեկուցումով հանդես եկավ երաժշտագետ Ն. Պապանյանը: Ողջ ցերեկույթի ընթացքում հնչեց երաժշտություն՝ լարային քառյակի կատարմամբ:

 


2009թ. փետրվարի 19-ին կազմակերպվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում: Այն տեղի ունեցավ բանաստեղծի ծննդավայր Դսեղ գյուղում: Հետաքրքիր էր եւ ուշագրավ այդ օրը: Գրադարանի կողմից Դսեղ գյուղում կազմակերպվեց շատ էական ցուցահանդեսներ, որը մեծ հետաքրքրության արժանացավ գյուղի բնակիչների կողմից: Ներկա էին դասախոսներ, երաժիշտ կատարողներ, որոնք կարդացին բանաստեղծի գործերից:

 

 
2009թ. փետրվարի 11-ին Պուշկինյան լեռնանցքում կազմակերպվեց ռուս հանճարեղ բանաստեղծ Ա.Ա. Պուշկինի ծննդյան 210 ամյակին նվիրված միջոցառում: Այդ օրը ներկա էին նաեւ «Ռուսական օջախ» հկ-ի նախ. Ջ. Կուզինան եւ Ռուսաստանի դեսպանության գլխ. հյուպատոս Վլ. Խրուլյովը: Միջոցառմանը մասնակցում էին գրողներ, ուսանողներ: Զեկուցումով հանդես եկավ մանկավարժական ինստիտուտի դասախոս՝ Ս. Զաքարյանը: Խոսեցին հայ-ռուս բարեկամության մասին:
 

 
 
 
 
 
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԽՆԴՐԱՆՔ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՀՀ մշակույթի նախարություն
  • Հայկական գրադարանային ասոցիացիա
  • Տեղեկատու Վանաձոր
  • «Արլիս» իրավ. համակարգ
  • «Սփյուռ» տեղեկատու
  • Վեբ-դիզայներ
  • ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայն ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0