Հինգշաբթի, 13.12.2018, 08:26Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Գլխավոր լուրեր [8]
Հայտարարություններ [7]
ՓՆՏՐՈՒՄ
ՏԵՍԱՍՐԱՀ
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՄԵԾԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ


 


Կիրովականի գրադարանը հանդիսանում է և՜ փորձառու մարդկանց, և՜ ուսումնատենչ երիտասարդների համար ինտելեկտուալ աճի իսկական օջախ:
Ես շնորհավորում եմ աշխատակիցներին և ղեկավարությանը, հիանում նրանց արագ առաջընթացով՝ բառ ու բանի պատվավոր գործում:
Վ. Սարոյան
1978թ. հոկտեմբեր

Գրասեր Կիրովականի ամենից սրբազան ու կարևոր մշակութային օջախներից մեկին՝ կենտրոնական գրադարանին սիրով և ի հիշատակ մեր գրական հանդիպման:
Գևորգ Էմին
26.03.1976թ.

Կիրովականի Կենտրոնական գրադարանն իր ընթերցողների հետ ինձ պարգևեցին մի պայծառ հիշողություն՝ իրենց հայեցի բարձր մթնոլորտով, և պիտի ուզենայի ամեն լավագույնը, որ կարող եմ անել, անել նրանց համար:
Խոստումներ չսիրող՝
Ռազմիկ Դավոյան
14.02.1978թ.

Չկա ավելի թանկ բան ժողովրդի համար, քան դպրոցը և գրադարանը: Կիրովականի հիանալի գրադարանի աշխատողներին և ընթերցողներին ցանկանում եմ հավերժական սեր հայ գրքի նկատմամբ:
Նորայր Ադալյան
13.04.1978թ.

Միշտ էլ խորին ակնածանքով և սիրով ենք հանդիպում գրադարանների միավորման այս սքանչելի ընթերցողների և աշխատակիցների հետ: Մեր շնորհակալությունն ենք հայտնում գրադարանների համակարգի դիրեկտոր ընկ. Է. Ղազարյանից բովանդակալից հանդիպումներ կազմակերպելու գործում:
Բաբկեն Ներսիսյան
Մետաքսյա Սիմոնյան
26.04.1978թ.

Խորին շնորհակալություն ջերմ ընդունելության և բովանդակալից միջոցառման համար, ի փառս հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հետագա բարգավաճման:
Մենք միշտ պատրաստ ենք ընդառաջելու Կիրովականի՝ Գուգարքի գեղեցկուհու մշակույթի գործիչներին:
Վ. Տալյան
Ս. Մուրադյան
29.09.78թ

Անզուգական էր Կիրովականի հանդիպման երեկոն: Շնորհակալություն այդ վայելքի համար:
Ձեր՝ Սիլվա Կապուտիկյան
01.06.79թ
.

Սիրով, շատ սիրով, քաղցր հուշերով այցելեցի Կիրովականի քաղաքային Կենտրոնական գրադարան և ... մնացի ապշած. այս ի՛նչ կուլտուրական կյանք է, այս ի՛նչ աննման, մեծ քաղաքին պատիվ բերող գրադարան է...
Դավիթ Հովհաննես
09.02.1988թ.

Կրկին և սիրով եղա Ձեր գրադարանում և ուրախ եմ, որ դուք կաք, ի հեճուկս ճակատագրի, ազերի, հուսահատության: Միայն այդպես պիտի հաղթենք:
Վարդգես Պետրոսյան
20.04.1990թ.

Շնորհակալ եմ Վանաձորի Կենտրոնական գրադարանի տնօրինությանը՝ լավ կազմակերպված միջոցառման համար: Հավատում եմ, որ կենտրոնական գրադարանը պետք է դառնա աշխույժ մշակութային օջախ:
Աբգար Ափինյան
26.08.1997թ.

Ուրախ եմ մեր հանդիպման համար, շատ կցանկանայի հաճախ լինեին նման հանդիպումներ:
Արման Մանարյան
21.12.2006թ.

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԽՆԴՐԱՆՔ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՀՀ մշակույթի նախարություն
  • Հայկական գրադարանային ասոցիացիա
  • Տեղեկատու Վանաձոր
  • «Արլիս» իրավ. համակարգ
  • «Սփյուռ» տեղեկատու
  • Վեբ-դիզայներ
  • ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայն ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0